ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +9...+11, երեկոյան` +4...+6 աստիճան։