Կան որոշակի գործողություններ, որոնք քնելուց առաջ անելու դեպքում կարելի է գիշերը նիհարել

Նույնիսկ երբ մեր օրգանիզմը հանգիստ վիճակում է, մեր օրգան–համակարգերը չեն դադարում գործել, և դրանց աշխատանքը էներգիայի ծախս է պահանջում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սննդի ոլորտի մի շարք փորձագետների կարծիքով՝ գիշերային ժամերին կալորիաների ակտիվ այրումն իրական հնարավորություն է, և կան մի շարք պարզ քայլեր, որոնք կարող են օգնել նիհարել քնած ժամանակ նյութափոխանակության խթանման հաշվին, գրում Է Al Arabiya-ն, նյութը հրապարակել է Inosmi կայքը:
Խեղճ տղամարդիկ. Վարդան էրոտիկ տեսանյութ է հրապարակել մարզասրահից

Գիշերը ծանրություն բարձրացնելը

Աշխատանքային օրվա ավարտից հետո փորձեք աշխատասենյակից ուղիղ մարզասրահ գնալ։ Ծանրություն բարձրացնելով` դուք կարող եք մինչև 16 ժամով արագացնել ձեր նյութափոխանակությունը։ Վերջին հետազոտությունների համաձայն` արյան մեջ քաղցած ժամանակ գլյուկոզայի, ինսուլինի, խոլեստերինի, տրիգլիցերիդների և ցածր խտության լիպոպրոտեինների քանակը նվազել է միայն այն մասնակիցների մոտ, որոնք պարբերաբար ուժային մարզումներ են ունեցել։

Սառը ցնցուղ

Սառը ցնցուղը զգալիորեն օգնում է նիհարել։ Մեր ճարպային հյուսվածքը երկու տեսակի է բաժանվում՝ սպիտակ ճարպ և գորշ ճարպ։ Առաջինն ի հայտ է գալիս քաշի ավելացման ժամանակ, իսկ երկրորդն օգնում է նիհարել։
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ 30 վայրկյան սառը ցնցուղը միանգամայն բավարար է գորշ ճապրահյուսվածքն ակտիվացնելու համար։ Դա թույլ կտա քնի ընթացքում մինչև 400 լրացուցիչ կալորիա ծախսել։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ուտելիս թեյ կամ սուրճ ենք խմում

Կանաչ թեյ

Ամերիկյան մի ուսումնասիրության համաձայն՝ կանաչ թեյի մեջ առկա ֆլավոնիդներն արագացնում են նյութափոխանակությունը, և եթե դա ձեր երրորդ բաժակն է օրվա ընթացքում, դուք կարող եք գիշերվա ընթացքում այրել կալորիաների մոտ 3,5%-ը։ Կոֆեինից բացի, կանաչ թեյում առկա կատեխինները ուսումնասիրության մասնակիցների օրգանիզմում ավելացրել են գորշ ճարպի քանակը։

Սառը սենյակում քնելը

Ճարպի այրման համար դա օգտակար գործընթաց է, քանի որ մարմնի դողը խթանում է գորշ ճարպի բջիջներում ընթացող ռեակցիաները։ Ինչպես ցույց են տալիս Առողջության ամերիկյան ինստիտուտի հետազոտության արդյունքները` սենյակային ջերմաստիճանի նվազեցումը մինչև 18°C օգնում է այրել կալորիաների 7%-ը, քանի որ մեր մարմինն էներգիա է ծախսում ներքին ջերմաստիճանը պահպանելու համար:
Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին

Դադարներով քաղցը

Ուտելիքից մի քանի ժամով հրաժարվելուց հետո՝ դադարներով քաղցի ընթացքում, օրգանիզմը սպառում է գլյուկոզայի պաշարները և սկսում այրել ճարպը, ուստի այդ «ծոմապահությունն» օրվա ընթացքում կալորիաների մտադրված ծախսման տարբերակ է դարձել` երբեմն հասնելով օրական 16 ժամի։ Սա սննդի ռեժիմի տարածված տարբերակ է, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։