Երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է ԶՈւ մարտունակության բարձրացման գործում. Պապիկյան

Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik.ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ,անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։
Խորհրդատվություն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ (27 նոյեմբերի, 2021). Երևամ
Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը` համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։
Ինչո՞ւ Հայաստանը չի կարող անցնել պրոֆեսիոնալ բանակի. Քերոբյանի կարծիքը
Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ կապված մարտական հերթապահության կրման, ընթացիկ խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի հետ։