Փաշինյանը մեկնեց Սոչի

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Բրյուսելում կքննարկվի գերիների հարցը, Սոչիում` սահմանների. Փաշինյանը փակագծեր բացեց
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Կրեմլը հաստատեց շրջանառվող լուրը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Կկայանա նաև եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպում։