«Նույն կերպ փակ է Սյունիքի ճանապարհը». բողոքի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին

Ոստիկանները բողոքի ակցիա անող 6 քաղաքացու են բերման ենթարկել, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր «Ազատագրական շարժումը» բողոքի ակցիա է իրականացրել` Երևանի Սախարովի հրապարակում փակելով դեպի Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը։
«Սա խաղաղ բողոքի ակցիա է, և մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին»,–հայտարարեց «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, շարժման ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։ Բողոքի ակցիա անողները հիշեցրին, որ նույն կերպ փակված են Սյունիքի ճանապարհները և մեր հայրենակիցներն ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։
Բողոքի ակցիան երկար չտևեց, քանի որ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներն, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը մի քանի րոպե կաթվածահար է եղել բողոքի ակցիայի պատճառով
Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 6 անձ է բերման ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ «Ազգային շարժումը» բողոքի ակցիաներ և հանրահավքներ է իրականացնում` պահանջելով, որպեսզի Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին փաստաթուղթը։
Հայտնի է, որ Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանն աշխատանքային այցով արդեն իսկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։