ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուն Instagram–ի իր էջում ընտանեկան մի շարք լուսանկարներ է հրապարակել դստեր` Մարիայի ծննդյան տոնից։ Փոքրիկը նոյեմբերի 11–ին դարձել է 1 տարեկան։ Երգչուհին մեծ խնջույք է կազմակերպել հարազատների և ընկերների մասնակցությամբ։
Նրա էջի հետևորդներին դուր են եկել լուսանկարները։ Գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։
««Շնորհավոր, հրաշք աղջիկ», «Հիասքանչ զույգ եք», «Շատ համահունչ եք», «Իմ սրտի ընտանիքը»»,–գրել են նրանք։
Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր 2019-ի դեկտեմբերին։ Նա նաև մեկ զավակ ունի և հաճախ է որդու՝ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում Instagram–ում։