Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ շինությունների «ջարդը»

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել Facebook-ում։
Sputnik
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել անօրինական շինությունները։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Անցնող շաբաթ ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում։
Աջափնյակում և Նոր Նորքում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել
Ապօրինի շինությունները հատուկ տեխնիկայի միջոցով քանդվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։