Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայրը աղջիկ է ունեցել. լուսանկարներ

Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն
Նորածնին, ի պատիվ հերոսացած եղբոր, Վանե են կոչել։ Ծննդատանը քահանան նորածնի ու նրա մայրիկի օրհնության կարգ է կատարել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Աբովյանի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը` հրապարակելով փոքրիկի լուսանկարները։
Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանն էլ նորածնի ու նրա մայրիկի օրհնության կարգ է կատարել:
Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն
«Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին: Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,– գրել է Սահակյանը:
«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել». զոհված զինծառայողի մայրը որդի է ունեցել
Մարզպետը հայտնել է, որ երեխան ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:
Ծնվել է զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի եղբայրը
Վանիկ Մարգարյանը ծնվել է 2000 թվականին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային պետական համալսարանի քոլեջ։ 2019 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել Արցախի Իվանյան համայնքի (Խոջալու) զnրամասում` որպես վարորդ։
Պատերազմի ընթացքում Վանիկն օրեր շարունակ բեռնատար ավտոմեքենայով հաց, ջուր ու զինшմթերք է հասցրել զինվորներին։ Հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նա զանգահարել է տուն ու մորը խնդրել, որ գնա եկեղեցի ու իր անունից մոմեր վառի։
Վերջին անգամ մոր հետ խոսել է նոյեմբերի 7-ին։
Ավելի ուշ ծնողներն իմացել են, որ նա հերոսական մահով ընկել է Շուշիի համար մղվող մարտերում: