Ծիլքար գյուղի մոտ բախվել են 6 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է

Արգելափակումից դուրս է բերվել մոտ 80 տրանսպորտային միջոց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Եղվարդի մոտ վթարվել է շտապօգնության մեքենան. բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում բախվել են 6 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։
Փրկարարները, Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց:
Տեղում աշխատանքները շարունակվում են։