Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված տվյալներն իրացնելով՝ ոստիկանության ծառայողները Երևանի տարբեր հատվածներից, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժիններ բերման են ենթարկել մոտ մեկ տասնյակ անձանց։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշի կոկաին, մեթամֆետամին, էքստազի և մարիխուանա։
Թմրամիջոցներ վաճառող՝ Երևանի 40-ամյա մի բնակիչ կալանավորվել է, իսկ բերման ենթարկվածներից 6-ը ձերբակալվել են։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։