Ռուսաստանը կաջակցի պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչմանը. առաջիններից է Հունգարիան

Երկրների թիվը, որտեղ գրանցված է «Սպուտնիկ V»-ն, անընդհատ աճում է։
Sputnik
Ռուսաստանն ու Հունգարիան պայմանավորվել են պատվաստանյութերի սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման մասին: Հերթում նաև այլ երկրներ կան։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Չսպասելով բոլոր բյուրոկրատական, բավականին լեգալիստական գործընթացներին` պետք է պահպանել այն շարժը, որն արդեն սկսվել է՝ ոչ թե պատվաստանյութերի, այլ պատվաստման սերտիֆիկատների փոխադարձ ճանաչումը։ Դա աշխատում է։ Ահա օրինակը` Հունգարիան արդեն նման որոշում է ընդունել, մենք հունգարացիների հետ պայմանավորվել ենք, շուտով կմիանան նաև մի շարք այլ պետություններ»,–ասել է Լավրովը` ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համաժողովում։

Ի դեպ, պատվաստանյութերի քաղաքականացման մասին վեճերը մինչ օրս շարունակվում են։
ԵՄ-ն, օրինակ, չի շտապում հավաստագրել ռուսական «Սպուտնիկ V»-ն, չնայած դեղամիջոցն արդյունավետ է ճանաչվել։
Փափուկ ուժի կիրառումը տվել է իր արդյունքը. համաճարակաբանը` պատվաստումների մասին
Բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Երկրների թիվը, որտեղ գրանցված է «Սպուտնիկ V»-ն, անընդհատ աճում է, քանի որ պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը։
Ցանկում արդեն ավելի քան 70 պետություն կա, ներառյալ մերձավոր արտերկրի հարևանները։
«Սպուտնիկ V»-ով գրեթե 120 միլիոն մարդ է պատվաստվել ամբողջ աշխարհում։
Պետական հեղաշրջման փորձից մինչև պարտադիր պատվաստում. Covid–ի եվրոպական պատմությունը