Մարզերում կցրտի. եղանակի տեսություն

Իշխանասար լեռը և համանուն գյուղը
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությւոնից և հավելում, որ քամին արևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Մոսկվա` 39 եվրոյով. «Flyone Armenia»-ն 7 ուղղությունով սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նոյեմբերի 25-26-ը սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում նոյեմբերի 25–ի գիշերը կլինի 4-6 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։
«Apple»–ը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում