Կուզբասում հայտնաբերել են անհետացած երեք փրկարարների մարմինները

«Լիստվյաժնայա» հանքավայրում մահացած փրկարարների ինքնությունը հայտնի է։ Բժիշկներն ու հոգեբաններն աշխատում են նրանց հարազատների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում, որտեղ առավոտյան փլուզում էր տեղի ունեցել, փրկարարների մարմիններ են հայտնաբերել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են փրկարար ծառայությունից։

«Հայտնաբերվել են երեք լեռնափրկարարների մարմինները»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Այն մասին, որ տուժածներին որոնող ջոկատը ժամը 15:00-ի սահմաններում դադարել է կապի դուրս գալ, ավելի վաղ հայտնել էին ԱԻՆ-ից:
Փլուզում Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում. զոհվածների թիվը հասել է 11–ի
Այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, Բելովոյում գտնվող ձեռնարկությունում բռնկում է տեղի ունեցել։
Արտակարգ պատահարի պահին գետնի տակ գտնվել է 285 մարդ, մեծ մասին դուրս են բերել մակերևույթ։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 11 հանքափոր, տուժել են 60-ը, նրանցից 37-ին տեղափոխել են հիվանդանոց։
Հուսանք` կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել. Պուտինը՝ Կուզբասի հանքի փլուզման մասին