Փլուզում Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում. զոհվածների թիվը հասել է 11–ի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարություներ է տվել հանքահորում փրկարարական գործողությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում զոհվածների թիվը հասել է 11–ի։ ՌԻԱ Նովոստիին տեղեկությունը հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՌԴ ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։
«Իմ գլխավորությամբ` հոգեբաններով, բուժանձնակազմով, օպերատիվ խմբով ՌԴ ԱԻՆ օդանավը ժամը 12-ին մեկնում է Կեմերովոյի մարզ», – ասել է Չուպրիյանը կառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի արտակարգ նիստի ժամանակ, որի տեսանյութը հրապարակել է մամուլի ծառայությունը։
Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարություններ է տվել Կուզբասի հանքահորում փրկարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ. հույս ունենք, որ կհաջողվի փրկել հանքահորում գտնվողներին։
Դժբախտ պատահար Վրաստանում. հանքի փլուզման հետևանքով կան զոհեր
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ալեքսանդր Չուպրիյանը ողբերգության վայրն ուսումնասիրելուց հետո ՌԴ նախագահին կզեկուցի իրավիճակ մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեմերովոյի մարզում «Լիստվյաժնայա» հանքահորի ծխահարումից հետո անհայտ է մնում 37 բանվորի ճակատագիր։
9 բանվորի մարմին դեռ գտնվում են հանքահորում։ 44 հոսպիտալացվածներից 4–ի վիճակը ծանր է, 40-ինը` միջին և թեթև։ «Լիստվյաժնայա» հանքահորում ծխահարությունը տեղի էր ունեցել հինգշաբթի ժամը 08.30–ի (04.30 Մոսկվայի ժամանակով) սահմաններում Բելովո քաղաքի Գրամոտեինսկի ավանում։ ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով 44 մարդ է տուժել, նրանցից 4-ը գտնվում են ծանր վիճակում, 1-ը մահացել է։