Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի քանդակը, այն կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը

Վազգեն Սարգսյան
Վազգեն Սարգսյանի` Ջերմուկում տեղադրվելիք քանդակի նյութը նույնը կլինի, ինչ Շուշիում տեղադրվածինն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի քանդակը, տեղեկանում ենք Ջերմուկ քաղաքի ֆեյսբուքյան էջից։
Ջերմուկում տեղադրվելիք քանդակը կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից։ Ավելին, դրա նյութը նույնպես նույնը կլինի։
Նշվում է, որ նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ Շուշիում Սարգսյանի քանդակը տեղադրվել էր 2016-ին։ Երբ նախորդ տարվա պատերազմից հետո Շուշին թշնամու կողմից օկուպացիայի ենթարկվեց, Վազգեն Սարգսյանի եղբորորդին` Կարլեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել, որ նույնիսկ Շուշին հանձնելուց առաջ է ասել` եթե զգան, որ ադրբեջանցիները մտնում են Շուշի, համաձայն են, որ տրաքացնեն արձանը, որպեսզի մեր հերոսը չմնա թշնամու ձեռքում: Շուշիի օկուպացումից հետո համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում երևում էր, որ թշնամին պղծել է Սարգսյանի քանդակը։
Ի՞նչ էր անում Վազգեն Սարգսյանը, երբ իր կենացն էին խմում. պատմում է եղբայրը