ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ բոլոր այն ուժերը, որոնք դեմ են ներկայիս իշխանությանը, պետք է հավաքվեն և որոշեն իրենց անելիքը։ Ալավերդյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում սահմանազատման և սահմանագծման թեմայով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումների ժամանակ։
«Բոլոր նրանք, ովքեր դեմ են այս իշխանություններին, վաղը ժամ նշանակեք և լիդերներով, ներկայացուցիչներով հավաքվեք և որոշեք` ինչ եք անում։ Ինձ ժողովուրդն անընդհատ դիմում և հարցնում է` իսկ ի՞նչ են անելու հետո։ Ինչո՞ւ եք իրար հետ միկրոֆոններով խոսում` հավաքվեք մի սեղանի շուրջ և աշխատեք»,–ասաց Ալավերդյանը։
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրմանը` Ալավերդյանը նշեց, թե լուրեր են շրջանառվում, որ ճնշման տակ է այն ստորագրվել։ Սակայն հավելեց, որ ունի հիմնավոր ապացույցներ, որ այդ ամենը համաձայնեցված է եղել` իշխանությանը ոչ ոք չի ճնշել։
Նշենք, որ քննարկումն Ազգային ժողովում շարունակվում է։