Ձյուն ու մառախուղ. ահա թե ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Սյունիք. արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, տեղ–տեղ մառախուղ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» , «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Շուռնուխում կառուցվող նոր թաղամասի շինարարության հարցում դժվարություններ կան. Ղուլարյան
Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին առկա է մառախուղ։
ԱԻՆ–ի տվյալներով` ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։