Անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն

Հետևակի մարտական մեքենաներն ու օդուժը կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
1 / 4
Հայ-ռուսական համատեղ զորավարժություններ
2 / 4
Հայ-ռուսական համատեղ զորավարժություններ
3 / 4
Հայ-ռուսական համատեղ զորավարժություններ
4 / 4
Հայ-ռուսական համատեղ զորավարժություններ
Նշվում է, որ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:
Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
Տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22–ին էլ անցկացվել էին Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները: Մասնակցել են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները: