Այսօր ուսուցչի` Փաշինյանի հասցեին բռնության կոչ հնչեցնելու քրգործով առաջին նիստն է

Պատմության ուսուցիչը դասի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու համար։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղկատվական համակարգից:
Դրսում դիմակ դնելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է․ Արա Զոհրաբյան
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Պատվաստված և Covid-ից մահացածների տվյալները հավաքագրվում են. ԱՆ պաշտոնյաներին դատի կտան
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:
Գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
Առաջին նիստը կկայանա այսօր` նոյեմբերի 24-ին, ժամը 17-ին։