Լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ. Սիմոնյանի հարցազրույցի տեսանյութը

Ազգային ժողովի կայքը գրում է, որ լրագրողը հրապարակման մեջ փորձել է ներկայացնել իր զգացողությունները որպես փաստ։
Sputnik
ՀՀ ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Комсомольская правда»-ի թղթակցի` «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով հրապարակման` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցի հատվածի վերաբերյալ։
«Ալեն Սիմոնյանի հետ զրույցում լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ, որոնք բնավ չեն արտացոլում հարցազրույցի իրական պատկերը։ ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 12-ին նաև առանձին հարցազրույց չի տվել տվել տվյալ լրատվամիջոցի լրագրողին, այնտեղ եղել են նաև այլ ռուսաստանյան ԶԼՄ–ների ներկայացուցիչներ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր․ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Աթենքում
Նշվում է, որ հրապարակման մեջ խեղաթյուրված ու կոնտեքստից կտրված են Ալեն Սիմոնյանի պատասխանները։
Լրագրողը հոդվածում նաև շեշտել է, որ փորձում է պաշտպանել Ռուսաստանին հերթական մեղադրանքից, սակայն ԱԺ–ից հայտնում են, որ հարցուպատասխանի ընթացքում ոչ մի մեղադրանք չի հնչել Ռուսաստանի հասցեին, և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ լրագրողի դիտարկումների հետ:
Հարցազրույց տալով` պաշտոնյան լրագրողին լավություն չի անում․ ՄԻՊ–ը` սահմանափակումների մասին