Կալանավորվել են Ճամբարակի զորամասում մահացած զինվորի երկու ծառայակիցները

Ձեռնաշղթա
Զինվորի հարազատները հայտարարել են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Նրանք համոզված են, որ իրենց որդուն իրականում սպանել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ճամբարակ համայնքի զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի մահվան գործով ձերբակալվել, ապա կալանավորվել են նրա երկու ծառայակիցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրանք մեղադրվում են Ավետյանի բռնություն գործադրելու միջոցով ինքնասպանության հասցնելու համար։
Ավելի կոնկրետ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար:
Իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու հոդվածներով։
Նշենք, որ նախնական վարկածով Գևորգ Ավետյանը մահացել է իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցներից որովայնի շրջանում ստացած վիրավորումներից։
Ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանի սպանության դեպքով հարուցվել է քրգործ
Նոյեմբերի 15-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, հարուցվել էր ևս մեկ քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնել), 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը): Ավելի ու շ 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել է մարտական հենակետի ողջ անձնակազմը:
Դատախազությունը վստահեցնում է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար:
Նշենք, որ մահացած զինվորի հարազատները հայտարարել են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Նրանց համոզմամբ` իրենց որդուն իրականում սպանել են, քանի որ հրազենային վնասվածքները երեքն են ու մարմնի տարբեր հատվածներում։
Հայաստանը նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների հարցով դիմել է ՄԻԵԴ