ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում նախկին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին իր խորհրդական նշանակելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում են e-gov.am կայքից։
Հիշեցնենք, որ Արտաշես Թումանյանը ԻԻՀ–ում ՀՀ դեսպան է եղել 2015-2021 թվականները։ Մինչ այդ` 1990-1995 թթ. նա եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։
1997-98 թթ–ները Արտաշես Թումանյանը զբաղեցրել է ՀՀ հարկային տեսչության պետի պաշտոնը, 1998-99 թթ. եղել է ՀՀ նախագահի խորհրդական։ Դիվանագիտական գործունեությունը սկսել է 1999թթ.-ին` ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ աշխատելով։ 2000-2006 թթ. –ին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։