Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը
Կարևորվել է նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր իրանցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` հավելելով, որ այսօր Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ԱԳՆ
Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։

«Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։
ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։
Կարևորվել է նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։
Հիշեցնենք, որ Միրզոյանը նախորդ ամիս` հոկտեմբերի 4-ին, աշխատանքային այցով Իրան էր մեկնել և հանդիպել արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Միրզոյանը հայտնել էր, որ խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, այսինքն` ըստ էության այդ խոսակցության բացակայության մասին` փաստելով, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել։
ԻԻՀ այցի շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել էին տարածաշրջանային այլ նոր տարանցիկ ուղիների` Պարսից ծոց–Սև ծով միջանցքի հարցը։