Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են քրգործ հարուցել Ալեքսանյանի ու Քոչարյանի նկատմամբ

Ընդդիմությունը պահանջում է քրեական հետապնդում իրականացնել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով. 303 (Դիվերսիա), 333 (Սուտ մատնություն),137.1 (Ծանր վիրավորանք):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այն վերաբերում է նոյեմբերի 16-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա գրել էր, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորները «զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով»։
Ո՞ւմ պատճառով է սոված մնացել Ալեն Սիմոնյանը. Անդրանիկ Քոչարյանը` Գագիկ Մելքոնյանի մասին
Ալեքսանյանը նաև գրել էր. «Հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն. թշնամական դիվերսիոն խումբը թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»:
«Հայաստան» խմբակցության մեկնաբանմամբ, իշխանական պատգամավորն այդ արտահայտությամբ Արծվիկ Մինասյանին ու Վահե Հակոբյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ (Դիվերսիա):
«Դուք դատվելու եք». Արծվիկ Մինասյանը` Անդրանիկ Քոչարյանին և Վահագն Ալեքսանյանին
Նույն օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արել էր հանցագործության մասին հաղորդում պարունակող այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են` «կարո՞ղ է «Հայաստան» դաշինքը խնդրել է նաև, որպեսզի հակառակորդը հարձակվի», «թե՞ այլ պետության ուժի հայտարարություն է», «գնացել էին, որ էս խայտառակ հայտարարությունը անեին, որ ու՞մը ներկայացնեին` հակառակորդի՞ն» «իրենք ղալաթ էին անում»:
Նոյեմբերի 23-ին Վահագն Ալեքսանյանը պնդել է, որ ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:
«ՍԴ դիմում ենք ներկայացրել». Արծվիկ Մինասյանը` ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքի մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավորների մեկնաբանմամբ` «թե' Անդրանիկ Քոչարյանը, թե' Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար և հրապարակային ձևով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով և պայմանավորված Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամների հանրային գործունեությամբ, ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործություն` դիվերսիա, ինչպես նաև թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ», ինչը, ըստ նրանց, հիմք է քրեական գործ հարուցելու։
Անհաջող նռնականետման չհանձնած «զաչոտ». Անդրանիկ Քոչարյանը` Ղազինյանին չներելու մասին
Այսպիսով, «Հայաստան» խմբակցության պատգամավորները պահանջում են իրենց իշխանական գործընկերների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով. 303 (Դիվերսիա), 333 (Սուտ մատնություն),137.1 (Ծանր վիրավորանք):
«Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»,– Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածը վկայակոչելով` նշում են դատախազություն դիմած ընդդիմադիրները։