ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Բուլղարիայի մայրուղիներից մեկում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Մակեդոնիայից ժամանած ավտոբուս է վառվել, մահացել են առնվազն 46 մարդ, այդ թվում 12 երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բուլղարական ԲԳՆԵՍ գործակալությանը։ Բոլոր զոհերը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին (Երևանի ժամանակով ժամը 05:00-ին,– խմբ.) Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու 31-րդ կիլոմետրին: 52 մարդ տեղափոխող ավտոբուսը նախօրեին երեկոյան հատել էր Բուլղարիայի սահմանը` Ստամբուլից ուղևորվելով Հյուսիսային Մակեդոնիա։ Վարկածներից մեկի համաձայն՝ բախման պատճառով ավտոբուսի դռներն արգելափակվել են, և մարդիկ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ:
Զոհերի թվում է ավտոբուսի վարորդը։ Փրկվել են յոթ մարդ` երկու կին և հինգ տղամարդ։ Ինչպես հայտարարել է տեղի հրդեհային պահպանության պետը, բռնկումը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով: Բոլոր ողջ մնացածները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։