Կրեմլը հաստատեց. Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը կկայանա Սոչիում

Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպում. Արխիվային լուսանկար
Նախատեսված են նաև Պուտինի և Փաշինյանի ու Պուտինի և Ալիևի առանձնազրույցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։
«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»,–, հայտնում է Կրեմլը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններն ընթանալու են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Նախանշված հանդիպումը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի և եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա հետ։

Նշվում է նաև, որ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։ Նախատեսված են նաև Պուտինի և Ալիևի ու Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցները։
ՌԱԴԻՈ
Ի՞նչ սպասել Փաշինյան–Ալիև բրյուսելյան հանդիպումից
Նշենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից երեկ` նոյեմբերի 22-ին, Sputnik Արմենիային ասել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։
«Այս պահին նման տեղեկություն չկա։ Վարչապետի բոլոր հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկատվություն տրամադրվում է», – նշել էին կառավարության մամուլի ծառայությունից։
«5165 շարժումը» պահանջում է Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը
Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ևս հանդիպել: