Հայաստանի 3 մարզում ու Արցախում 9-11 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Լոռի
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն`Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Նոյեմբերի 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եղանակն կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +14-ի սահմանում, գիշերը կնվազի` հասնելով 2 աստիճան ցրտի։
Կա նվազում, սակայն կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը շարունակում է լարված մնալ