Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային հոգեբուժարան են տեղափոխել

Սվետլանա Սվետլիչնայա
«Ադամանդե ձեռքը» ֆիլմի աստղին տեղափոխել են մասնագիտացված կլինիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան գտնվում է հոգեբուժարանում: Ինչպես հաղորդում է «ՌԵՆ TV»-ն, նա բժիշկներին է դիմել սրտի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն բուժման ընթացքում մասնագետները փոփոխություններ են նկատել նրա վարքում և տեղափոխել այլ հաստատություն:
«Պահեր էին լինում, որ նա շատ ագրեսիվ էր դառնում, իսկ երբեմն վախենում էր իր կյանքի համար», - ասել է աղբյուրը:
«Rust» ֆիլմի սցենարիստը դատի է տվել դերասան Ալեք Բոլդուինին և պրոդյուսերներին
Սվետլանա Սվետլիչնայան ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ է: Նկարահանվել է «Ադամանդե ձեռքը», «Գարնան 17 ակնթարթ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերում:
Սվետլանա Սվետլիչնայան «Ադամանդե ձեռքը» ֆիլմի նկարահանման ժամանակ
Պապարացիները կրկին «բռնացրել» են Քիմին ու Փիթին. նրանք քայլել են իրար ձեռք բռնած