Այգեձորի 65–ամյա բնակչին քարով ու փայտով սպանել է 39–ամյա համագյուղացին. տեսանյութ

Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբպարզվում են։
Sputnik
Տավուշի մարզի Այգեձորի 86–ամյա բնակիչ Խաչատուր Սուլյանին սպանել է 39-ամյա համագյուղացին` քարով ու փայտով հարվածելով նրա գլխին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքից շուրջ 1 ամիս անց հայտնաբերված ու բաժին բերման ենթարկված 39-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ ինքն է սպանել Խաչատուր Սուլյանին։
Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել:
Ոստիկանության ծառայողների որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով:
Քանաքեռի սպանությունների գործով ձերբակալվել է 5 անձ․ 4–ը նախկին պատգամավորի որդիներն են
Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի ու Իջևանի բաժինների, ինչպես և Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին դեպքից ավելի քան մեկ ամիս անց։
39–ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ
պարզվում են։