Ողբերգական վթար Արարատում․ 54-ամյա վարորդը մահացել է հիվանդանոցում

Վարորդը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ավշար գյուղի կամրջի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1967 թ․) բախվել է «KamAZ» մակնիշի ցեմենտատարի կցորդիչին (վարորդ՝ Վ․ Թ․)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, 54-ամյա վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է։
Shamshyan.com-ը հրապարկել է վարորդների անունները. «Ford»–ը վարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ Համլետ Մարգարյանը, «KamAZ»–ը` Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Վանուշ Թովմասյանը։
Վթար Երևան–Գյումրի ճանապարհին. մեքենան հայտնվել է դաշտում, տուժածներ կան