Խաչքարերը փրկել են գողերից․ պատմական բեկորները տեղափոխել են Լոռի բերդի տարածք

Արգելոցի տարածք տեղափոխելուց առաջ արձանագրվել էին խաչքարերի ու բեկորների կոտրման ու գողության բազմաթիվ դեպքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզի Լոռի բերդ խոշորացված համայնքի տարածքում (ներառում է Լոռի բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը) ցաքուցրիվ գտնվող խաչքարերն ու ճարտարապետական բեկորները տեղափոխվել են ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք։ Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ խաչքարերն ու պատմական բեկորները կցուցակագրվեն, կենթարկվեն մասնագիտական ուսումնասիրության և կնախապատրաստվեն ցուցադրության «Լոռի բերդի» այցելուների համար։
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին
Ըստ հաղորդագրության` արգելոցի տարածք տեղափոխելուց առաջ արձանագրվել էին այդ խաչքարերի ու բեկորների կոտրման ու գողության բազմաթիվ դեպքեր։
««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը գտնվում է Ստեփանավան քաղաքի մոտ: Բերդը կառուցվել է 11-րդ դարում Դավիթ Անհողին թագավորի կողմից։ Բերդը ստացել է արգելոցի կարգավիճակ 2010 թվականին։
Հայաստանի ասորական գյուղի 150-ամյա եկեղեցու շուրջ նոր սկանդալ է ծավալվել
Հայաստանի հյուսիսի տեսարժան վայրերը, կամ ինչո՞վ է զբոսաշրջիկներին գրավում Լոռին