«Կակուցա, իջիր սեղանից»․ Վրաստանում կատուն ուղիղ եթեր է մտել ու օրվա աստղ դարձել

Քաղաքական մեկնաբանն իր հյուրի հետ լուրջ դեմքով քննարկել է երկրի իրավիճակը, երբ ինքնավստահ կատուն թռել է սեղանին ու սկսել լիզել սեփական պոչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Վրացական «Կավկասիա» հեռուստաալիքի ստուդիայում զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Երբ հաղորդումը վարող քաղաքական մեկնաբան Դավիթ Ակուբարդիան զրուցել է իր հյուրի` Գեդևան Փոփխաձեի հետ, սեղանի վրա կատու է ցատկել։
Ակուբարդիան ու Փոփխաձեն սկսել են ժպտալ։
- Սա մեր կատուն է՝ Կակուցան, -ասել է հաղորդավարը ու շոյել փիսիկին։
- Նա միանո՞ւմ է մեր քննարկմանը, - հարցրել է հյուրը։
- Նա լավ կատու է: Կակուցա, հիմա իջիր սեղանից։
- Մենք ուղիղ եթերո՞ւմ ենք։
- Այո, բայց բան չկա, - ժպտալով արձագանքել է հաղորդավարը։
Կակուցան ոչ մի կերպ չի իջել սեղանից, ավելին` սկսել է լիզել պոչը, որից հետո մոտեցել է անծանոթ հյուրին, որպեսզի նա էլ շոյի իրեն։
Երբ խոսափողը միացրած է, կամ ուղիղ եթերի վտանգավոր կողմը
Միջադեպից հետո կատվի մասնակցությամբ կադրերը տարածվել են համացանցում, տեսանյութը սկսել են տարածել արտասահմանյան լրատվամիջոցները, այդ թվում՝ միջազգային «Al-Jazeera» հեռուստաընկերությունը։
Ամերիկացի աշակերտուհին ձեռքով սալյակներ է ստեղծում կենդանիների համար․ լուսանկարներ