ՀՀ–ում Սիրիայի դեսպանը դատապարտել է թուրք վարձկանների ներգրավումը 44-օրյա պատերազմում

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ (22 նոյեմբերի, 2021թ). Երևամ
ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը, ինչպես նաև տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը:
Սիրիայում կարող է բոլորը բոլորի դեմ պատերազմ սկսվել. ո՞վ կլինի էպիկենտրոնում
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
«Սաղաթելյանը կարևորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Սիրիայի համագործակցությունը: Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ: Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Իշխան Սաղաթելյանն ու Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը։
Հայ սակրավորները Հալեպի նահանգում տեղանքի մաքրման աշխատանքներ են իրականացրել
Ինչպե՞ս են աշխատում հայ սակրավորները Սիրիայում. բարդ, բայց մարդասիրական գործի տեսանյութը
Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման և ներմուծման ծավալների ավելացմանը: Ընդգծվել է սիրիահայերի զգալի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: