«Գնալու ենք ուսանողների հետևից»․ Կարին Տոնոյանը հիշեցրեց՝ ով է «բերել» այս իշխանությանը

«5165» շարժման ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան
«5165» շարժման առաջնորդի խոսքով՝ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվելու են Հանրապետության հրապարակում` մինչև այն «լցվի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Հանրապետության հրապարակում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ վաղվանից ընդդիմադիրները «հատ-հատ գնալու են բուհեր»։

«Հատ առ հատ գնալու ենք բոլոր բուհեր՝ ուսանողների հետևից։ Այդ ուսանողներն էին, որ օգնեցին, որ այս կործանարար իշխանությունները գան իշխանության։ Ուրեմն հիմա պետք է օգնեն մեզ, որ մեր երկիրը ազատենք», - ասաց Տոնոյանը։

«5165» շարժման առաջնորդի խոսքով՝ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվելու են Հանրապետության հրապարակում` մինչև այն «լցվի»։
«Մենք գիտենք, որ միայն լիքը հրապարակն է հարց լուծում», - վստահեցրեց Տոնոյանը։
«5165» շարժման ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան
«Հրապարակում կանգնած յուրաքանչյուր ոք մտավորական է». Արսեն Գրիգորյան
Հիշեցնենք՝ բողոքի մասնակիցները պահանջում են կառավարությանը գաղտնազերծել դեկտեմբերի 15–ին ստրագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցքներ կամ տարածքներ չտրամադրել։
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ն Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք վարչապետի խոսքով «ընդունելի են Հայաստանի համար»։
«5165» շարժման առաջնորդները նամակ փոխանցեցին նախագահւին
«Արմեն Սարգսյան, Ձեր հեղինակությամբ ազդեք Փաշինյանի վրա»․ 5165 շարժումը դիմել է նախագահին
Նոյեմբերի 20–ին նաև պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը: