Հայաստանի և Լիբանանի ժողովուրդները մշտապես սատարել են միմյանց. նախագահը շնորհավորել է

Նոյեմբերի 22-ը 1944 թվականից համարվում է երկրի ազգային տոնը` Անկախության օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ: Մեզ հաջողվել է համատեղ ջանքերով ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային ատյաններում, զարգացնել մշակութային, կրթական և գիտական շփումները»,– մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
Լիբանանի «Ալ Զահրանի» նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդները ճակատագրական պահերին մշտապես սատարել են միմյանց, կիսել վիշտն ու ուրախությունը, պայքարել և այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության, համամարդկային իրավունքների։
Սարգսյանի ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ և որպես Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ հայ համայնքի ներկայացուցիչները լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ու մարզական ոլորտներում։
«Մեր երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը»,– ասված է ուղերձում:
Լիբանանում աշխատող հայ խաղաղապահները պարգևատրվել են
Նախագահը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով կընդլայնվի և կամրապնդվի երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:
Նա հաջողություն է մաղթել Լիբանանի ժողովրդին` հաղթահարելու Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները։
Հավելենք, որ նոյեմբերի 22-ը 1944 թվականից համարվում է երկրի ազգային տոնը` Անկախության օրը։