«Վիտյազներ» ավիախումբը բարձրագույն պիլոտաժի հնարքներ է ցուցադրում Երևանի երկնքում

Ռուս օդաչուների աշխարհահռչակ ավիախմբի հնարքներն ուղղակի ապշեցնում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. «Русские витязи» ավիացիոն խումբը բարձրագույն սավառնորդության թռիչքաձևեր է ցուցադրել Երևանի «Էրեբունի» ռազմական օդակայանում։
Չորս կործանիչներից բաղկացած օղակը՝ գնդապետ Անդրեյ Ալեքսեևի հրամանատարությամբ, դասավորվել է շեղանկյունաձև և համաչափ կատարել է մարտական շրջադարձեր և իջեցումներ, ինչպես նաև բարձրագույն սավառնորդության ֆիգուրներ («горка» և «бочка»)։
Ցնցող ավիաշոու «Ստրիժի» ավիացիոն խմբի մասնակցությամբ. տեսանյութ
Նշենք, որ «Русские витязи»-ն և «Стрижи»-ն աշխարհում եզակի ավիախմբերից են, որոնք բարձրագույն սավառնորդության ֆիգուրներ են կատարում ծանր կործանիչներով։
Նրանք պարբերաբար ելույթ են ունենում Ռուսաստանի և արտերկրի ավիասրահներում, ինչպես նաև Հաղթանակի զորահանդեսների ժամանակ՝ Մոսկվայում։ Այժմ ռուս օդաչուների վարպետությունը տեսնելու հնարավորություն ունեցան նաև Երևանի բնակիչները։
Ելույթի ընթացքում գնդապետ Ալեքսեևը կատարել է խիստ բարդ հնարք՝ պտույտէջք հարձակման անդրկրիտիկական անկյունից։