Վենեսուելայում ռեկորդային համերգ է կայացել ավելի քան 12 հազար երաժիշտների մասնակցությամբ

Նախկին ռեկորդը պատկանում էր ռուս երաժիշտներին, որոնք 2019 թ․-ին Սանկտ Պետերբուրգում կատարել են Ռուսաստանի օրհներգը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 12 հազար կատարողի մասնակցությամբ համերգ կազմակերպելով, բայց արդեն պատրաստ է գերազանցել իր ռեկորդը, հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Վանաձորցի հրշեջ-փրկարարը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
«Այսօր Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել ամենամեծ սիմֆոնիկ նվագախմբի (համերգի) համար․․․ Ավելի վաղ Գինեսի ռեկորդը Ռուսաստանինն էր․․․ Եթե Ռուսաստանը կրկնապատկի նվագախումբը, մենք նույնպես կկրկնապատկենք»,-ժպտալով ասել է նա։
Մեկ շաբաթ առաջ Վենեսուելայի երիտասարդական և մանկական նվագախմբերի և երգչախմբերի ազգային համակարգը համերգ է կատարել 12 098 երաժիշտների մասնակցությամբ՝ փորձելով գերազանցել Գինեսի ռեկորդը որպես աշխարհի ամենամեծ նվագախումբ՝ կատարելով Պյոտր Չայկովսկու «Սլավոնական մարշը»։
Սերգեյ Աղաջանյանն ավտոշարասյունը շարժել է տեղից և համաշխարհային ռեկորդ սահմանել. տեսանյութ
Ըստ կանոնների՝ նվագախմբի բոլոր մասնակիցները պետք է լինեին պրոֆեսիոնալ երաժիշտներ, նվագեին իրենց գործիքները ռեկորդ սահմանելու ողջ փորձի ընթացքում․ դրա նվազագույն տևողությունը կազմում էր հինգ րոպե։
Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ռուս երաժիշտներին. 2019 թ․-ին 8097 երաժիշտներ Սանկտ Պետերբուրգում կատարել են Ռուսաստանի օրհներգը: