«Վախի մասին խոսք լինել չի կարող». ականանետորդները պատմում են նոյեմբերի 16-ի մարտերի մասին

Հրամանատարները նշում են` մեր զինվորները գերազանց են իրենց դրսևորել մարտերի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 16-ին ադրեբաջանական զինված ուժերի հարձակմանը մեր ականանետային ստորաբաժանումները են արձագանքել ու անցել պայքարի։
«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել` մանրամասներ ներկայացնելով նոյեմբերի 16-ի մարտերից։
Նշվում է, որ կեսօրին հակառակորդը հայկական դիրքերին է մոտեցրել մոտ 200 զինծառայողի։ Նրանք հարձակում են գործել 2 հենակետերի ուղղությամբ, որին էլ հաջորդել է հայկական կողմի դիմադրությունը։
Հաշվարկի հրամանատար Արման Խաչատրյանը պատմում է, որ դաս էին անում, երբ տագնապ է հայտարարվել և, հրամանները ստանալով՝ միանգամից մարտական խնդիրն են սկսել կատարել։
Ականանետի նշանառու Սամվել Վարդանյանը պատմում է, որ ստանալով հաշվարկի հրամանատարի հրամանները` արագ նշան է դրել ու պատրաստվել կրակելու։
«Վախի մասին խոսք լինել անգամ չի կարող` մեր մարտկոցը միշտ էլ պատրաստ է եղել և շատ լավ, զինանոցը` նույնպես»,–ասում է նա։
Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչները
Իսկ հրամանատարներն էլ նշում են` զինվորները գերազանց են աշխատել։ Ի դեպ, այս տղաների մեծամասնությունը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։