ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա օրերին` մինչև նոյեմբերի 24-ը, Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ ՀՀ առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն նոյեմբերի 25-ի ցերեկը:
«Օդի ջերմաստիճանը ամսի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +11-ից +13-ի սահմանում, գիշերը կնվազի` հասնելով 2 աստիճան ցրտի։