«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներն ու սանիտարական անցագրերի կիրառման դեմ արտահայտվող քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Փարիզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բողոքի ակցիայի հենց սկզբից մթնոլորտը լարված է եղել։ Ցուցարարները տեղափոխել են աղբամանները, շշեր ու տարաներ, տարբեր առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ։ Ոմանքնույնիսկ նարինջներ են նետել ոստիկանների վրա։
Ցույցի որոշ մասնակիցներ հրկիզել են աղբամաններն ու փայտե արկղերը, որոնց մեջ վաճառականների մրգերն են եղել։ Վինսենթ Օրիոլ բուլվարում գտնվող առևտրի սրահն այժմ փակ է։ Մի քանի վայրերում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրշեջները փորձում են մարել կրակը։
Ցուցարարների գործողությունները ստիպել են ոստիկաններին արցունքաբեր գազ և մահակներ կիրառել։ Հայտնի է, որ 2 տուժած կա։