Պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

Զինծառայողը վիրավորումը ստացել է նոյեմբերի 15-ին Ճամբարակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.): Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Զինծառայողը վիրավորումը ստացել է նոյեմբերի 15-ին Ճամբարակում։
Նա տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը։
Գերիների թիվը 13-ից շատ է. Սահակյանը` ՊՆ տվյալների ու ՄԻԵԴ դիմելու մասին