ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Դերասանը հոկտեմբերի սկզբից պայքարում էր կորոնավիրուսի դեմ։
Նա 67 տարեկան էր։ Գարկալինը նաև սրտի խրոնիկ խնդիրներ ուներ։
Նոյեմբերի 6-ին նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Բժիշկները պարզել էին, որ պնևմոթորաքս է սկսվել։ Դերասանին շտապ վիրահատել էին, բայց նրա առողջական վիճակում փոփոխություններ չէին նկատվել։
Վալերի Գարկալինը ծնվել է 1954 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում։ Նրան ՌԴ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել 2008 թվականին։ Նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, խաղացել բազմաթիվ ներկայացումներում։