Կապանին բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա է հատկացվել

Սանիտարական մեքենա
Առողջապահության նախարարությունn առաջին օգնության հավաքածուներով բեռնված մեքենան ճանապարհել է Սյունիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքին բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա է հատկացրել` անհրաժեշտ բժշկական պարագաներով։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար մարզին հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։
Մեքենա հատկացնելու որոշումն իրականացվել է կարիքի գնահատման արդյունքում։
Հիշեցնենք` նոյեմբերի 18–ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն էլ հայտնել էր, որ առաջիկայում ամենագնացներ կտեղափոխեն Սյունիք, իսկ Գորիս–Կապան, Կապան–Ճակատեն ավտոճանապարհների հատվածում ևս երկու տաքացման կետեր կտեղադրվեն։
Նշենք, որ ադրբեջանցիներն անցակետեր են տեղադրել Գորիս-Կապան և Ճակատեն-Կապան ճանապարհներին։ Դրանից հետո Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերը գրեթե մեկուսացման մեջ են հայտնվել։
Քաշաթաղից տեղահանված ընտանիքը քարը քարին դնում, 6 երեխաների համար տուն է ուզում կառուցել