ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում
Ըստ հաղորդագրության` այցի նպատակն է դիտարկել կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքները։
Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում
«Այսօր նախարարը մարզպետի ուղեկցությամբ դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը երեկ` նոյեմբերի 19–ին մարզպետարանում հանդիպել է մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչնեի, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։ Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապահաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` Սյունիքի մարզում չկա բնակավայր, որը շրջափակման մեջ հայտնված կամ կենսապահովման պայմանների հասանելիությունից կտրված լինի։