Բայդենի խորհրդականը թուրք գործընկերոջ հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ավելի վաղ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ էին քննարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն իր թուրք գործընկեր Իբրահիմ Քալինի հետ միջազգային խնդիրներ է քննարկել, այդ թվում ՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ` ներառյալ Ուկրաինայի, Աֆղանստանի, Սիրիայի և Հարավային Կովկասի իրադարձությունները, ինչպես նաև քննարկել են Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի կայունության պահպանման կարևորությունը», - ասված Է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տունն այլ մանրամասներ չի ներկայացնում։
ՌԴ շրջանները` «թյուրքական աշխարհի» քարտեզում. Էրդողանը նվեր է ստացել
Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել էր ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայի քաղաքական գործընթացը, աֆղանցիներին հումանիտար օգնություն հասցնելը, Լիբիայի ընտրությունները և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցը։
Էրդողանի «մահը», հայի բախտը. Հայաստանը հնարավորություն կունենա բարելավելու իր տխուր վիճակը