Քիմ Քարդաշյանն Աֆղանստանի կանանց ֆուտբոլի հավաքականին տեղափոխել է Լոնդոն

Ֆուտբոլիստուհիներն արդեն շուրջ երկու ամիս է՝ Պակիստանում էին, որտեղ մարդասիրական վիզաներ էին ստացել։
Sputnik
Երևան, 19 նոյեմբերի – Sputnik․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը օգնություն է ցուցաբերել Աֆղանստանի ֆուտբոլի կանանց պատանեկան հավաքականին: Տեղեկությունը հայտնում է Vesti.ru-ն։ Նա ֆինանսավորել է այն ինքնաթիռը, որը մարզուհիներին տեղափոխել է Մեծ Բրիտանիա։
Ֆուտբոլիստուհիներն իրենց ընտանիքների հետ սեպտեմբերից գտնվում էին Պակիստանում, որի կառավարությունը աֆղանուհիներին մարդասիրական վիզաներ էր տրամադրել:
Աֆղանստան․ հասարակ մարդկանց կյանքը թալիբների օրոք
Մարզուհիներին օգնելու խնդրանքով Քարդաշյանին էր դիմել ռաբբի Մոշե Մարգարետենը, որը Tzedek Association բարեգործական կազմակերպության հիմնադիրն է:
Քարդաշյանն արձագանքել է նրա խնդրանքին և վճարել թռիչքի համար:
Արդյունքում 30 ֆուտբոլիստուհիներին ու նրանց ընտանիքներին տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լոնդոնի մոտակայքում գտնվող Ստանսթեդ օդանավակայանում։
Այժմ նրանք պարտադիր 10-օրյա կարանտինում են։ Ֆուտբոլիստներին հետագա օգնություն ցուցաբերելու ցանկություն է հայտնել «Լիդս Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը։
Աֆղանստանի ֆուտբոլի կանանց հավաքականը փախել է երկրից
Հիշեցնենք՝ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Ամերիկյան վերջին ինքնաթիռը լքեց Աֆղանստանը. տեսանյութ
Օգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը Փանջշերն է։
Սակայն սեպտեմբերի 5–ին, Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին հայտարարել է, որ իրենք կրկին վերահսկում են նահանգի արևելյան մասում գտնվող Պարյան բարձրլեռնային շրջանը:
Քաբուլի պայթյուններից հետո ամերիկացիները կրակում էին անզեն մարդկանց վրա. ականատես