Քանի՞ օր Հայաստանում անձրև չի գա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` նոյեմբերի 19-ին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 19-23-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ կանխատեսումների` այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում` +11-ից +16, ամենացածրը` Շիրակում, Կոտայքում ու Վայոց Ձորում (+4-ից +8)։
Եղանակի կանխատեսում
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +10-ից +12-ի սահմանում, գիշերը կնվազի` հասնելով 2 աստիճան ցրտի։
Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս, այդ թվում՝ հաշմանդամների համար