ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը մարզվում է Էթերի Տուտբերիձեի մոտ, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ մրցումներում քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պերմում Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ մրցավարները հաշվել են 14-ամյա գեղասահորդուհու հնարքը:
Մարզուհին մեկ ռիտբերգեր է կատարել կասկադում՝ կրկնակի տուլուպով ու չորս շրջադարձով։ Դատավորները նշել են, որ ռիտբերգերը մեկ քառորդով պակաս էր։
Դրանից հետո նա երկրորդ անգամ քառակի ռիտբերգեր է արել, բայց ընկել է։ Այսպիսով, կանանց մենասահքում մրցումներում ներկայացված են չորս շրջադարձով բոլոր ցատկերը։
Հիշեցնենք, որ Պետրոսյանն այս տարվա փետրվարին Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանիների առաջնության արծաթե մեդալը: 2021-ի մարտին Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Ադելիան ներկայացրել է ազատ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Իսկ սեպտեմբերին նա հաղթել է Սլովենիայի մայրաքաղաքում պատանիների շրջանում գեղասահքի Գրան պրիի փուլը։