Երգչուհի Մարինա Խլեբնիկովան այրվածքներ է ստացել ու թունավորվել. նա հիվանդանոցում է

Մարինա Խլեբիկովա
ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցները Խլեբնիկովային անգիտակից վիճակում են հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երգչուհի Մարինա Խլեբնիկովան տուժել է իր մոսկովյան բնակարանում բռնկված հրդեհի պատճառով։ Նրան հոսպիտալացրել են, այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկությունը հայտնում է ren.tv –ն։
Նշվում է, որ երգչուհին չի կարողանում ինքնուրույն շնչել, բժիշկները թոքերի արհեստական օդափոխության սարք են միացրել:
Վարկածներից մեկի համաձայն՝ Խլեբնիկովան քնել է չհանգցրած սիգարետով, բայց այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Ռատնայա փողոցում գտնվող երկհարկանի բնակարանում բռնկված հրդեհի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 18-ի երեկոյան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ մեքենա։ Ծուխը զգացել են հարևանները և վազել երգչուհու ընտանիքին արթնացնելու։
Ո՞վ կփոխարինի Աննային Artik&Asti խմբում․ համացանցում դեռ չեն «մարսել» դուետի բաժանումը
Բոցը տարածվել է 10 քմ տարածքում։ ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցները Խլեբնիկովային անգիտակից վիճակում են հայտնաբերել։ Նրան դուրս են բերել տնից և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Այնուհետև շտապօգնությունը հիվանդին տեղափոխել է հիվանդանոց։ Երգչուհին այրվածքներ է ստացել և թունավորվել շմոլ գազից։
Խլեբնիկովան հրդեհի օրը շատ հոգնած է եղել (հյուրախաղերից նոր էր վերադարձել)։ Բնակարանում են եղել նաև ծնողները։
Այժմ մասնագետները պարզում են հրդեհի պատճառները։
Երգչուհի Մանիժան ամուսնանում է. նա սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել