ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրեմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 18-22-ը ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 18–ի գիշերը կլինի 1-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։